13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մինսկի խմբի միջնորդների կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են աշխատելու համար. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսին, սակայն չի մանրամասնել, թե երբ է պատրաստվում անել դա: Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ շրջանակներում  Լեռնային Ղարաբաղի հարցերով հանձնախմբի գոյության մասին եւ նշել, որ “Մինսկի խմբի միջնորդների […]

Հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը` դատապարտելով հանցագործներին. ՄԱԿ-ը քննարկում է

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ի թիվս կազմակերպության վեց տասնյակից ավելի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցեց ու ելույթով հանդես  եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հունիսի 24-ի նիստին, որը նվիրված էր հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային: Քննարկումը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցեցին նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի […]

Պայմանագրային զինծառայողը սոցցանցերի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայություններին պետական գաղտնի տեղեկություններ է տրամադրել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից: ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի […]

Ռուսաստանում եւ Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի հրավերով՝ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գործում փորձի փոխանակման եւ ՀՀ հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ՌԴ ազգային բժշկական պալատի միջեւ համագործակցության […]

ԵԽ ամբիոնից` տրամվայների շքերթ /ֆոտո/

Հունիսի 24-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և […]

Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրված է նախագահական ընտրություններում

“Ժողովրդավարական Ադրբեջանի խաղաղություն” կուսակցությունը Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրել է առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է “argumenti.ru”-ն: 48-ամյա Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաեւ խորդարանի պատգամավոր է: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում նախատեսվում են անցկացնել 2013-ի աշնանը: Իլհամ Ալիեւն այս ընտրությոններում կարող է 3-րդ անգամ […]

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղարի հետ

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ է կատարվել […]

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթեւեկի հստակ ժամեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 եւ 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում […]

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները

Այսօր` հունսի 24-ին, Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, գրում է “APA”-ն: Այս նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի զեկույցները, Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունները, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլ հարցեր: Այսօր նիստին ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, վաղը` Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ամառային նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի