10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մինսկի խմբի միջնորդների կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են աշխատելու համար. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսին, սակայն չի մանրամասնել, թե երբ է պատրաստվում անել դա:

Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ շրջանակներում  Լեռնային Ղարաբաղի հարցերով հանձնախմբի գոյության մասին եւ նշել, որ “Մինսկի խմբի միջնորդների կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատելու համար”:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կոչ էր անում ակտիվացնել հակամարտությունը կարգավորելու բանակացությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի` վերջերս Երեւանում կայացած նիստին Մինյոնն ընդգծեց Եվրոպայի Խորհրդի պատրաստակամությունը` աջակցել հակամարտության կարգավորմանը:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ