13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ռազմավարական գործընկերը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին. ՀՀ ՊՆ

՛՛Ադրբեջանի սպառազինությունը մեզ չմտահոգել չի կարող, բայց գիտենք, որ ռազմատեխնիկական  համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը մենք կարողանանք պահպանել՝ ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունների շնորհիվ և այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում և յուրաքանչյուր բալանսի՝ հավասարակշռության […]

Բորդյուժան ասաց` ինչու է Մոսկվան զենք վաճառել Բաքվին /վիդեո/

Այսօր` հունիսի 26-ին Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի “Ռազմական բաղադրիչի ձեւավորման  քաղաքական անվտանգային ուղենիշները” թեմայով 2-րդ ռազմավարական-քաղաքական ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ “ՀԱՊԿ-ի ինստիտուտ” ոչ առեւտրային կազմակերպութունը: Ֆորումին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը […]

Հայաստանը օժանդակության կարիք ունի. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, ասել է. “Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական […]

Հայ-լեհական առեւտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին. Սերժ Սարգսյանի օրակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօր Վարշավայում մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առեւտրատնտեսական կապերին, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար […]

Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է. Սերժ Սարգսյան

Ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` ”Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ Լեհաստանի Նախագահ պարոն Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերով գտնվել բարեկամ Լեհաստանում և խորապես զգացված եմ լեհական ջերմ հյուրընկալությունից։ Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման […]

Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստանի հանրապետություն /ֆոտո/

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների […]

ԵՄ-ը կվերսկսի Թուրքիային անդամագրելու բանակցությունները

ԵՄ երկների ԱԳ նախարարները որոշում են կայացրել վերականգնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու շուրջ տարվող բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2010-ին: Բանակցությունների նոր փուլի մեկնարկը նշանակված է հոկտեմբերին, գրում է “Hürriyet Daily News”-ը: Ավելի վաղ նախատեսվել էր, որ բանակցությունները կվերականգնվեն հունիսի 26-ին, սակայն Գերմանիան, Նիդերլանդները եւ Ավստրիան դեմ են եղել: Հետաձգմանը կողմ է հանդես եկել մասնավորապես պաշտոնական Բեռլինը, որը […]

ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը: Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական […]

ՌԴ-ը զենք վաճառելիս պահպանել է միջազգային նորմերն ու ՌԴ օրենքները

ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էր ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պետրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում էին նաեւ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՌԴ գործադիր մարմնի ներկայացուցիչներ:  ՌԴ ԱԱԽ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել տարածաշրջանային մարտահրավերներն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: Իր հայաստանյան գործընկերոջ հետ Նիկոլայ Պետրուշեւն այցելել է […]

Ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են

Հայաստանում առողջապահության ոլորտի քաղաքականությամբ զբաղվող առանցքային պետական պաշտոնյաներն ու մասնագետները քննարկեցին Համաշխարհային բանկի ”Բարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում” նոր զեկույցը: Վերլուծության համաձայն` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում առողջապահական արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրել: Զեկույցը առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները, ապահովել համարժեք ֆինանսավորում և հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի