26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ

Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում: Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ: Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման […]

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:   Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` […]

ՀՀԿ-ն ու “Նոր ժողովրդավարությունը” կարեւորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի “Նոր ժողովրդավարություն” կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է “Նոր ժողովրդավարության” Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ: Երկուստեք կարեւորվել է “Նոր ժողովրդավարություն” եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունների խորացումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս […]

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ […]

ՌԴ դեսպանը կաջակցի առողջապահական համակարգերի համագործակցությանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Նախարարը շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնեց, որ առողջապահական համակարգերի կապերն առաջիկայում ավելի կամրապնդվեն:  Նա իր հյուրին ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության մեկնարկը տրվել է 2000թ.-ին` առողջապահության եւ բժշկագիտության  բնագավառներում […]

Թուրքական բանակին կզրկեն հեղաշրջում անելու իրավունքից

Թուրքական իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնակարգը` զինվորականներին զրկելով պետական հեղաշրջում կազմակերպելու իրավունքից: Հունիսի 27-ին Թուրքիայի կառավարությունը համապատասխան փոփոխությունները հանձնել է խորհրդարանի քննարկմանը, տեղեկացնում է “Hurriyet Daily news”-ը: Փոփոխությունները կսահմանափակեն զինվորականների` ներքաղաքական կյանքին մասնակցելու իրավունքները: Նրանց հիմնական առաջադրանքը Թուրքիան արտաքին սպառանլիքներից պաշտպանելը կլինի: Խորհրդարանը կքննարկի օրինագիծը 2013-ի աշնանը:  Հեղափոխություն անելու իրավունքը թուրքական բանակին տրվել է […]

Նախարարն ընդունեց Իրանի դեսպանին

  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։ Շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը նշեց, որ երկու երկրի ժողովուրդներն էլ դարավոր ու հարուստ պատմություն ունեն, ինչը լավ հարևանության հիմք է։ Նա ասաց, որ Հայաստանի և Իրանի առողջապահության համակարգերի համագործակցությունն ընթանում է երկու երկրի նախարարների […]

Նախագահին հավատարմագրեր է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը: Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում: Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված