08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

Օբաման կոչ է արել Մուրսիին հնազանդվել ընդդիմությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման`Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել վերջինիս լսել բողոքի ակցիաների մասնակիցներին եւ նշել է, որ երկրում ծագած քաղաքական սկանդալը կարող է միայն բանակցությունների ճանապարհով լուծվել, տեղեկացնում է “Reuters”-ը: Բացի այդ, Օբաման կոչ է արել հակամարտող 2 կողմերին էլ` իսլամիստ նախագահի թե համախոհներին, թե հակառակորդներին, անվտանգություն ապահովել ցույցերի […]

Տիգրան Սարգսյանն ընդունել; է ՄԻԵԴ նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:             Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «ՀաշվիառնելովՄարդուիրավունքներիեվրոպականդատարանիորոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել […]

Շփման գծում դիտարկում կանցկացվի

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ […]

Եգիպտոսում զինվորականները վերջնագիր են ներկայացրել քաղաքական գործիչներին

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը պահանջել է քաղաքական գործիչներից ամենասեղմ ժամկետներում նստել բանակացությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել երկրում տիրող ճգնաժամը հարթելու շուրջ, հաղորդում է “РИА Новости”-ն: Պայմանավորվելու համար զինվորականները քաղաքական գործիչներին 48 ժամ են տվել: “Սա վերջին հնարավորությունն է հաղթահարել այն պատմական դժվարությունները, որոնց մեջ այժմ հայտնվել է մեր հայրենիքը”,-ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Եթե ժողովրդի […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան այցելությունները եւ հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար եւ արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը: Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների […]

Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը

Վրաստանի նախագահական ընտրությունների օրը որոշված է: Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր թեկնածությունը չի կարող այլեւս առաջադրել, քանի որ ավարտվում է նրա երկրորդ` վերջին ժամկետը:  Ներկա պահին մի քանի թեկնածուներ արդեն առաջադրվել են: Կրթության նախարար Գեորգի Մագվելաշվիլին առաջադրվել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայից, Շալվա Նաթելաշվիլին` ընդդիմադիր Լեյբորիստական […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դատախազության աշխատակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ` ”Հարգելի՛ դատախազներ, Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել […]

Հայաստանի փորձը` միջազգային կրթական հանրույթի ուշադրության առանցքում

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար […]

Անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին: Օրակարգում երկու կարևոր փաստաթղթեր էին` հունիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում պետական շինարարության ողջ ընթացքը ոլորտ առ ոլորտ խթանելու, վերջիններիս համար սահուն գործող  միասնական համակարգ ստեղծելու, ինչպես նաև հունիսի      29-ին բյուջետային  միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի