26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սանկտ Պետերբուրգում ` Երևանի օրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա և Անուշ […]

Հայ բժիշկները հավաքվեցին Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում երեկ մեկնարկեց Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը և համագումարի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ “ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ   Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 11-րդ  համագումարի մասնակիցներին։   1960-ական թվականներից ի վեր առողջապահության սփյուռքահայ մասնագետները փորձում էին համախմբել […]

Եգիպտոսում դարձյալ քաոս է. նախագահական աթոռից զրկված Մուրսին կալանավորված է /վիդեո/

Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին ժողովրդին ուղված իր խոսքում հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին հեռացված է իր պաշտոնից: Նրա խոսքով` Մուրսին չկարողացավ արդարացնել ժողովրդի սպասելիքները եւ այժմ երկրի սահմանդրության գործողությունները դադարեցված են, գրում է “BBCRussia” կայքը: “Մուսուլման եղբայրներ” իսլամական շարժումը, որն էլ Մուրսիին ներկայացրել էր որպես նախագահ, հայտարարել է, որ Մուրսին […]

Ընդունելություն նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:

Ընդդեմ թմրամիջոցների անօրինական շրջանառության

Հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ: Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 թ.  գործունեության արդյունքները, հատուկ նշանակության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ Կիրգիզիայի Հանրապետությունում անցկացվելիք հրամանատարաշտաբային […]

Արմեն Աշոտյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի առաջիկա պաշտոնական այցին Հնդկաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների կառավարությունների միջեւ […]

Պուտինը եւ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագհ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Վլ. Պուտինի մամլո ծառայությունը: 2 նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ 2 երկրների միջեւ նախագահների եւ վարչապետերի մակարդակով շփումները:

Տիկին Բաշխյանը խնդրել է Տարոն Մարգարյանին

Հուլիսի 1-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Այդ առնչությամբ “Բարեւ Երեւան”խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գրավոր հարցումով դիմեց քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել կամ վերանորոգվել Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաները, որ կազմակերպություններն են հաղթել այդ ժամանակ, որ կազմակերպությունների […]

Համազարկի իրավունքը Տարոն Մարգարյանինն էր

Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերին մասնակցելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք: Հուլիսի 3-ին Տարոն Մարգարյանը նախ այցելել է Պետրոպավլովյան ամրոց, շրջել ու ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասը կազմող ամրոցի տարածքին: Այնուհետ տանտերերը քաղաքապետին հրավիրել են ամրոցի Նարիշկինի աշտարակ, որտեղից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում […]

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին`Յակուտիայում ուղղաթիռի կործանման եւ տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակ­ցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման եւ տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակ­ցությամբ: Ես կիսում եմ ռուս ժողովրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված