20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արմեն Աշոտյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի առաջիկա պաշտոնական այցին Հնդկաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ուսանողների փոխանակմանը, դիպլոմների, գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչմանը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներին, գիտական հանրույթի համագործակցությանը եւ համատեղ գիտական ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ