20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիկին Բաշխյանը խնդրել է Տարոն Մարգարյանին

Հուլիսի 1-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել:

Այդ առնչությամբ “Բարեւ Երեւան”խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գրավոր հարցումով դիմեց քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել կամ վերանորոգվել Արշակունյաց եւ Բագրատունյաց պողոտաները, որ կազմակերպություններն են հաղթել այդ ժամանակ, որ կազմակերպությունների հետ է կնքվել պայմանագիր ներկայիս հիմնանորոգման համար, վերանորոգման կամ հիմնանորոգման համար պատասխանատվություն կրող կազմակերպությունները նախկինում կատարել են իրենց երաշխիքային պարտավորությունները, որ կազմակերպություններն են իրականացրել տվյալ պողոտաների ասֆալտապատման ծավալն ու որակը վերահսկելու գործընթացը, ինչ պարտավորություններ են ստանձնել նրանք:

Ինչպես նշված է նամակում՝ հուլիսի 1-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարել է, որ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները նույնպես մրցույթով են ընտրվում:

 Տիկին Բախշյանը խնդրել է տրամադրել նաեւ պողոտաների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ