Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Այսօր ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ: