20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՌԴ դեսպանը հանդիպեց ոստիկանապետին

Հուլիսի 3-ին ոստիկանության պետ,  գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ մշտական կապն ու փոխգործակցությունը նպաստում են երկու երկրներում իրավապահ գործունեության արդյունավետությանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:

Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ ոստիկանական կադրերի պատրաստման  ու վերապատրաստման ոլորտում, ներառում է նաև այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կատարելագործում և ընդլայնում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստիացրեց, որ ռուսական կողմը խիստ կարևորում է փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ, և Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է ամենժամյա համատեղ աշխատանքի Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ