12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել. Սերժ Սարգսյան

Հայաստանի և ՀՀ իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս մասին հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով ՀՀ նախագահի ուղերձը: ՛՛Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի […]

ԵԱՀԿ ղեկավար մարմիններում առաջին անգամ ադրբեջանցի պատգամավոր է ընտրվել

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրություններին առաջին անգամ մասնակցել է նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամ` Ազայ Գուլիեւը, տեղեկացնում է “APA”-ն: Գաղտնի քվեարկության արդյունքում Գուլիեւն ընտրվել է ԵԽԽՎ Բյուրոյի անդամ: Նրա հետ մրցակցել է  Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Խորհրդի պատվիրակության ղեկավար, գեներալ Վլադիմիր Կուլակովը:

Համաեվրոպական խորհրդաժողովը փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին. Հովիկ Աբրահամյան

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՛՛Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, […]

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից եւ որեւիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

Մշտադիտարկվում են հեռախոսազանգերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքների, ստացվող հեռախոսազանգերի եւ տրվող պատասխանների վերաբերյալ մշտադիտարկումները: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 11689 հեռախոսազանգ, որից միայն հունիս ամսվա ընթացքում՝ 2468: Ընդ […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Օբամային եւ Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Արիզոնա նահանգում անտառային հրդեհների մարմանը մասնակցած և բնական աղետի դեմ արիաբար պայքարած 19 հրշեջների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական բաժնից: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ […]

ՀՀ Նախագահը եւ ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարեւոր միջոցառումներից մեկի՝ “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում” թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ: Հանրապետության […]

Նախագահը մի շարք այլ օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Հարկային ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Մաքսային ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:    

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության եւ համագործակցության մասին համաձայնագրով Երեւանի եւ Մարսելի միջեւ հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի եւ դրա շրջանակում քաղաքների միջեւ կնքված […]

Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ

Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան: Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի  առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի