14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մշտադիտարկվում են հեռախոսազանգերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքների, ստացվող հեռախոսազանգերի եւ տրվող պատասխանների վերաբերյալ մշտադիտարկումները:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 11689 հեռախոսազանգ, որից միայն հունիս ամսվա ընթացքում՝ 2468: Ընդ որում, քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով նշված ժամանակահատվածում 1950 հեռախոսազանգ է ստացվել: Բարձրացված հարցերի մի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, 327-ին համապատասխան ընթացք է տրվել:

 ԱԻՆ  ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծով հունվար-հունիս ամիսներին շուրջ 36 հազար զանգ է ստացվել: Քաղաքապետարանին առնչվող բոլոր հարցերին լուծում է տրվել: Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված բոլոր  հեռախոսազանգերի ճնշող մեծամասնությունը կոմունալ-կենցաղային բնույթի է եղել:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով հաճախ ստացվում են զանգեր, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չեն, սակայն, անգամ այդ դեպքում, քաղաքացին ուղղորդվում է տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն: Նշվել է նաեւ, որ մի շարք երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վարչական բոլոր շրջաններում բնակիչներին բաժանվել են տվյալ վարչական շրջանում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ  տեղեկատվական այցեքարտեր:  

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ