09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք ուրախ ենք, որ այս խորհրդաժողովն անցկացվում է հենց Հայաստանում. ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ

“Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը շատ կարեւոր է, քանի որ այն անցկացվում է ԵԽ նախարարների կոմիտեում` Հայաստանի նախագահության շրջանակներում:

Այս մասին այսօր խորհրդաժողովի ժամանակ ասաց մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի նախագահ Դին Շփիլմանը: Նա նշեց, որ մեծ պոտենցիալ է տեսնում ազգային դատարանների համար եւ հավելեց.  “Հայաստանի համար երկրորդ ձեռքբերում կարող է լինել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը, որը նոր կարեւորություն կտա մարդու իրավունքների դատարաններին: Եվրոպական օրենքի չափորոշիչներն այս ժողովի հիմքերն են հանդիսանում: Պետք է հարգվեն կոնվենցիայում ամրագրված իրավունքները եւ ազատությունները”:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն իր ելույթում նշեց, որ վենետիկյան հանձնաժողովի համար սա արդեն լավ ավանդույթի է վերածվել: “Մենք ուրախ ենք, որ այս խորհրդաժողովն անցկացվում է հենց Հայաստանում եւ շատ լավ է, որ հենց նախագահության ընթացքում”,-նշեց նա: Բուքիքիոն կարծիք հայտնեց, որ որոշումները պետք է կայացնել սոցիալական իրականությունից ելնելով եւ որ դատարաններին հնարավոր չէ ստիպել կույր կերպով հետեւել օրենքներին, քանզի օրենքները չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները:

“Մարդու իրավունքները հարգելը պահանջում է հավասարակշռության պահպանում իշխանությունների կողմից: Սահմանները պետք է փոխկապակցված լինեն: Ընդհանուր գործընթացը պետք է մաքսիմալ թափանցիկ լինի”,-ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում” համաեվրոպական խորհրդաժողովը, որին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ