19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին

Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի խթանմանը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային եւ կրթական ոլորտներում փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ