12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել “Ոսկե ծիրան” երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են “Ոսկե ծիրան”-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի […]

Հանդիպում ՊՆ-ում

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի Էկոնոմիկայի նախարարին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի ռումինական կողմի նախագահ Վարուժան Ոսկանյանին: Նախագահը ողջունել է Վարուժան Ոսկանյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի և հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան […]

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը: Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի […]

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան

Հուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի  ԵՄ Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԵՄ հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի […]

ԻԻՀ դեսպան. “Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները”

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: “Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները […]

Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ”Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ”Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ”Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ”Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, ”ՀՀ քաղաքացիության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում […]

Եգիպտոսի ժամանակավոր նախագահը հայտարարել է ընտրությունների ժամկետները

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նախօրեին հայտարարել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մոտավոր ժամանակը: Ինչպես նշում է “Associated Press”-ը, դրանք կկայանան 2014-ի սկզբին: Մանսուրի ստորագրած սահմանադրական հռչակագրի համաձայն առաջինը պետք է կայանան խորհրդարանական ընտրությունները, որոնք կնշանակվեն գործող սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկություն անցկացնելուց հետո: Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա հռչակգրի ստորագրումից 4 ամիս անց: Խորհրդարանական ընտրությունները […]

Երեւանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Եկեղեցու հոգեւոր հովիվ  Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների եւ […]

Ասիական զարգացման բանկի փոխնախագահն անդրադարձել է ”Հյուսիս-հարավ” ճանապարհահատվածին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին: ”Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` ”Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը”, – ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի