07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեւանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Եկեղեցու հոգեւոր հովիվ  Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների եւ պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է: Հաշվի առնելով, որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգեւոր հովիվը երեւանյան պատվիրակության եւ Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաեւ եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երեւանի պուրակ: Ռիգայի քաղաքային իշխանության եւ հայ համայնքի ջանքերով կառուցվող պուրակը, Դմիտրի Պավլովի հավաստմամբ, կդառնա յուրօրինակ հանգստավայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռիգայի բոլոր բնակիչների համար:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը եւս կաջակցի այգու կառուցման գործում եւ կանի հնարավորը, որպեսզի հանգստի գոտում առկա լինի երեւանյան շունչը:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ