12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եգիպտոսում իրավիճակը կրկին անկառավարելի է դառնում

Եգիպտոսի` իշխանությունից զրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհները եւ հակառակորդները մտադիր են այսօր` հուլիսի 12-ին, մայրաքաղաք Կահիրեում ցույցեր անցկացնել, հաղորդում է “BBC”-ն: “Մուսուլման եղբայրներ” շարժումը խոստացել է ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, մինչեւ որ Մուրսին չվերադառնա իշխանության գլուխ:  Ըստ պաշտոնական տվյալների` Մուրսիի տապալումից հետո կայացած ակցիաների ընթացքում արդեն 50 մարդ է զոհվել:

Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնեւում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արեւելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած […]

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչեւ 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին: Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովայի Հանրապետություն: Մինչ մայրաքաղաք Քիշնեւում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Շտեֆան Ֆյուլեի հետ

Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները: Ավելի ուշ` “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:   “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն […]

Հայոց ցեղասպանության չճանաչումն ճանապարհ հարթեց ֆաշիզմի համար. Շարմազանովը հանդիպեց Բելառուսի ԱԺ նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ: Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ Հայաստանը եւ Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, եւ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը: Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության […]

Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը: Հանձնաժողովն ամփոփեց ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց գերատեսչությունների մասով ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումները: Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված “Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, “Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին”, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Էներգետիկայի մասին” […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով: ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի