26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հանդիպում Մոսկվայի ոստիկանության ղեկավարության հետ

Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, երեկ կայացած դատական Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաև Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովաբդակ նամակը: Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության […]

Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները

Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Խաչատրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման եւ առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ […]

ՀՅԴ-ն` Պռոշյանի ընտրությունների մասին

Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, “Մարտական Խաչ” 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը: Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձեւավորմանն […]

ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դատապարտում են ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը

ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին: Մենք իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, […]

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի եւ հայկական համայնքի նախագահի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:Էդուարդ Շարմազանովը երկու […]

“Բարեւ Երեւանն” իր մտահոգությունն է հայտնում Տարոն Մարգարյանին ուղղված նամակների առիթով

Ս.թ. հուլիսի 13-ին “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքապետին ուղղած՝ “Բարեւ Երեւանի” ավագանու անդամների նամակների պատասխաններն ստորագրվում են քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պետ Գ. Բաղդասարյանի կողմից: “Երեւանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են  Երեւանի ազգաբնակչությունը ճիշտ […]

Գյումրու քաղաքապետն ընդունեց Սալոնիկի քաղաքապետին

Հուլիսի 15 ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Յանիս Բուտարիսին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը հակիրճ ներկայացրեց Գյումրու պատմությունը, քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, վերջին շրջանում կատարված աշխատանքները: Պատասխան խոսքում Յանիս Բուտարիսը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետին ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ չնայած երկար տարիներ է, ինչ Գյումրին եւ Սալոնիկը համարվում են քույր […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել Ուկրաինային՝ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, վստահություն հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը և անձամբ Լեոնիդ Կոժարան հաջողությամբ կիրականացնեն այդ պատասխանատու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված