26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կմշակվեն օդային փոխադրումների ոլորտի ազատականացման ռազմավարության առարկայական մեխանիզմներ

Կառավարությունում վարչապետի Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և ”Մակքինզի ընդ քոմփանի” ընկերության (McKinsey & Company) միջև: Համաձայնագիրն ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ”McKinsey & Company” ընկերության առաջատար արդյունաբերական ճյուղի համաշխարհային ղեկավար Անդրե Անդոնյանը: Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների […]

ՌԴ դեսպանատունը երախտագիտություն է հայտնում ՀՀ քաղաքացիներին

ՀՀ-ում ՌԴ դեպանատունն իր երախտիքի խոսքն է հայտնում ՀՀ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ցավակցություններն են հայտնել Մերձմոսկվայի Պոդոլսկ քաղաքի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 

Ստորագրվեց Ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու համաձայնագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և  ”Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս” փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական  ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ”Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս” ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը: ՀՀ […]

Ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրները կքննարկի հատուկ հանձնաժողովը

Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն  անդրադարձել են ԼՂ […]

ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը կշարունակվեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 18-ին ԱԳՆ նիստերի դահլիճում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նախարար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: Նշվել է վերջերս ԼՂՀ միջազգային […]

Երեւանում տրանսպորտը թանկացավ

Երևան քաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղևորափոխադրավարձը հուլիսի 20-ից կlini 150 դրամ: Այսօր այս թեմայով ասուլիս էին հրավիրել Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:  Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և քաղաքապաետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեցին տրանսպորտի վարձավճարի նոր սակագնի ձևավորման և դրա թանկացման պատճառների մասին: Ալբերտ Գևորգյանը մասնավորապես անդրադարձավ պատճառներին և փաստեց, որ վերջին շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված