Երեւանում տրանսպորտը թանկացավ
Երևան քաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղևորափոխադրավարձը հուլիսի 20-ից կlini 150 դրամ: Այսօր այս թեմայով ասուլիս էին հրավիրել Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և քաղաքապաետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեցին տրանսպորտի վարձավճարի նոր սակագնի ձևավորման և դրա թանկացման պատճառների մասին:
Ալբերտ Գևորգյանը մասնավորապես անդրադարձավ պատճառներին և փաստեց, որ վերջին շրջանում քաղաքային տրանսպորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտեր են ներկայացվել քաղաքային տրանսպորտի թանկացման համար: նրանց առաջարկած գինը տատանվել է 170-200 դրամի սահմաններում:
“Հուլիսի 4-ին քաղաքապետարան ներկայացված հայտերը պահանջել են վերանայել տրանսպորտի սակագների բարձրացման հարցը: տարիներ շարունակ և միկրոաֆտոբուսների և աֆտոբուսների և վառելանյութի և ավտոպահեստամասերի թանկացում էր եղել: Հոիլիսի 8-ից հետո թանկացավ նաև գազը և բնականաբար փոփոխություններ անելու կարիք առաջացավ”-տեղեկացրեց Հենրիկ Նավասարդյանը:
“Տնտեսվարող սուբյեկտների ուղարկած հայտերի վրա կատարվել են քննարկումներ և հասկանալի է դարձել , որ հնարավոր է ավելի մեղմ ձևով ներկայացնել: Տարբեր երթուղիներ ունեն տարբեր ուղևորահոսք և այդ ուղևորահոսքով է պայմանավորված նաև օրվա շահույթը: Նաև տարբեր մակնիշի մեքենաներ են, ամեն մի մակնիշը որոշակի քանակով շատ կամ քիչ վառելանյութ է ծախսում”:
Հենրիկ Նավասարդյանը փաստեց, որ հենվելով առկա առաջարկների և պահանջների վրա Երևան քաղաքում միկրոաֆտոբուսների և ավտոբուսների ուղևորափոխադրավարձը դարձել է 150 դրամ: