“Բարեւ Երեւան”-ի ուղերձը` քաղաքապետի որոշումը` ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով`Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է. 1. 2013թ. հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայման եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից նախկինում սահմանված ուղեվարձի բարձրացման մասին, ինչը հասարակական լայն արձագանք եւ ընդվզում է առաջացրել: […]