12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության չճանաչումն ճանապարհ հարթեց ֆաշիզմի համար. Շարմազանովը հանդիպեց Բելառուսի ԱԺ նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ:

Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ Հայաստանը եւ Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, եւ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը:

Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությանը, ինչին, նրա համոզմամբ, նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցերը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցությանը թե՛ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ թե՛ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

ԱԺ փոխնախագահը Վիկտոր Գումինսկիին տեղեկացրել է, որ ողջ առաջադեմ մարդկությունը 2015-ին կնշի 20րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: “Հայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի եւ ֆաշիզմի համար”,-նշել է Էդուարդ Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ Բելառուսի խորհրդարանը եւս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ