Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Վրաստանի նախագահական ընտրությունների օրը որոշված է: Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր թեկնածությունը չի կարող այլեւս առաջադրել, քանի որ ավարտվում է նրա երկրորդ` վերջին ժամկետը:
Ներկա պահին մի քանի թեկնածուներ արդեն առաջադրվել են: Կրթության նախարար Գեորգի Մագվելաշվիլին առաջադրվել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայից, Շալվա Նաթելաշվիլին` ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունից, ինչպես նաեւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջունաձեն, որի թեկնածությունն առաջադրել է “Ազգային միություն” հասարակական կազմակերպությունը:
Ենթադրվում էր, որ Սաաակաշվիլիի կուսկացությունից առաջադրվելու է նրա ամենամոտ համախոհներից մեկի, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի թեկնածությունը: Սակայն ներկայումս հայտնի չէ` արդյոք նա կարող է մասնակցել ընտրություններին, թե ոչ, քանի որ նախկին նախարարը վերջերս ձերբակալվեց` տարբեր չարաշահումների մեջ մեղադրանքով:
Նախորդ նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել 2008-ին: Պաշտոնական տվյալներով` Սաակաշվիլին հավաքել է ձայների 53 տոկոսը եւ ընտրվել է նախագահ: