Մենք պայքարելու ենք ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ. Սերժ Սարգսյան

Լեհաստանում այցելությունների շրջանակում ՀՀ նախագահը այցելել է նաև Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբար, որն այսօր թանգարան է: Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկում, որում մասնավորապես ասել է. Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ: Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: […]