10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Մեր երկիրը թույլ չի տա, որ ձեւավորվի հայկական 2-րդ պետությունը”. Ալիեւ

Ադրբեջանի զինված ուժերին նվիրված զորահանդեսին այսօր ելույթ ունենալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես միշտ, նա նշել է, որ Ադրբեջանի ռազմական  հզորացումն իր նշանակությունը կունենա հակամարտության կարգավորման հարցում, գրում է “day.az”-ն:

Նա հավաստիացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է Ադրբեջանի միակ չլուծված խնդիրը, սակայն “Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը եւ որ Ղարաբաղում կրկին կծածանվի ադրբեջանական դրոշը”: “Մեր երկիրը եւ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանի տարածքում ձեւավորվի հայկական 2-րդ պետությունը”,-հայտարարել է Ալիեւը` կրկին ընդգծելով ուժեղ ռազմական պոտենցիալի առկայությունը:

Ալիեւը նաեւ կարծիք է հայտնել, թե “Ադրբեջանը տարածաշրջանում կայունություն հաստատող երկիր է, որը մեծ հեղինակություն է վայելում եւ շեշտել է, որ զինված ուժերին հատկացվող ներդրումներն ավելում են տարեցտարի”:

Զորահանդեսին շուրջ 5 հազար զինծառայող է մասնակցել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ