17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ դեսպանը կաջակցի առողջապահական համակարգերի համագործակցությանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Նախարարը շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնեց, որ առողջապահական համակարգերի կապերն առաջիկայում ավելի կամրապնդվեն:  Նա իր հյուրին ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության մեկնարկը տրվել է 2000թ.-ին` առողջապահության եւ բժշկագիտության  բնագավառներում համագործակցության մասին կնքված Համաձայնագրով։ Միաժամանակ շեշտեց, որ հայ եւ ռուս բժիշկների սերտ համագործակցությունն ու ամուր կապերը շատ ավելի վաղ են սկսվել։

“Իմ սերնդակիցներից շատերը սովորել կամ վերապատրաստվել են Ռուսաստանում։ Ինքս թեկնածուական թեզս պաշտպանել եմ Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում, եւ մինչեւ այսօր շարունակվում է բարեկամությունը ռուս գործընկերների հետ։

Այժմ էլ մեր երկրների առողջապահական համակարգերը, արձանագրվող ցուցանիշները, մասնագիտական կրթությունը ընդհանուր շատ եզրեր ունեն։ Պատահական չէ, որ մեր շատ հայրենակիցներ ճանաչված մասնագետներ են Ռուսաստանի Դաշնությունում”,-ասաց նախարարը։

Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաեւ ՀՀ առողջապահության նախարարության եւ Մոսկվայի կառավարության միջեւ 1999թ. ստորագրված արձանագրությանը, որի շրջանակներում կողմերը հաջողությամբ համագործակցում են կադրերի վերապատրաստման, հիվանդների բուժման նպատակով գործուղումների կազ­մակերպման եւ այլ ուղղություններով:  

Հանդիպման ընթացքում հիշատակվեց նաեւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում Հայաստանին աջակցելու ռուսական ծրագիրը եւ քննարկվեցին դրա առանձին մանրամասներ։

Երկուստեք կարեւորվեց առողջապահության ոլորտում փոխգործակցությունը ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ նոր ձեւաչափերով ավելի  ինտենսիվ դարձնելը:

Նախարար Դումանյանը ցանկություն հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային իրեն հարմար ժամանակ հրավիրել Հայաստան` տեղում ամփոփելու երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցության արդյունքները եւ հստակեցնելու հետագա փոխգործակցության եզրերը։

Դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների առողջապահական համակարգերի հետագա համագործակցությանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ