24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բորդյուժան ասաց` ինչու է Մոսկվան զենք վաճառել Բաքվին /վիդեո/

Այսօր` հունիսի 26-ին Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի “Ռազմական բաղադրիչի ձեւավորման  քաղաքական անվտանգային ուղենիշները” թեմայով 2-րդ ռազմավարական-քաղաքական ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ “ՀԱՊԿ-ի ինստիտուտ” ոչ առեւտրային կազմակերպութունը:

Ֆորումին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն` ասաց, որ ՌԴ-ը զենքի ամենահզոր արտադրողներից եւ մատակարարներից է: ”Ռուսաստանը զենք է  վաճառում տասնյակ երկրների, այդ թվում եւ ոչ ՀԱՊԿ անդամներին”,-ասաց նա:

Ն․Բորդյուժան ընդգծեց, որ դա Ռուսաստանի բիզնեսն է, շուկան, էկոնոմիկան, այլ խնդիր է, ըստ նրա, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններին՝ այս դեպքում՝ Ադրբեջանին, զենք վաճառելու որոշման հիմքում դրվում է ամենակարևորը՝ Կովկասում առաջնահերթությունների պահպանումը։

՛՛Եվ հենց այդ հանգամանքն է հաշվի առել Ռուսաստանն՝ Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը կայացնելիս՛՛,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։   

Բորդյուժան նշեց, որ լրագրողների մյուս հարցերին կպաստախանի վաղը` ֆորումի 2-րդ օրը: 

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների` ՌԴ ՊՆ-ում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված ռազմական պայմանագիրը գնահատել են  700 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար:  Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ը դեռեւս չի մեկնաբանում այս ինֆորմացիան:

 


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ