13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշոտյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած  պատվիրակությունն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի  Հաշիմյան Թագավորության  Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ: Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի  կողմից պատմությունը կեղծելու փորձերը:

Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին: Ընդգծելով, որ ԼՂՀ հիմնահարցը չունի կրոնական որևէ դրդապատճառ և դրսևորում, նախարարը ափսոսանք է հայտնել, որ Իսլամական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանը խեղաթյուրում է հիմնահարցի էությունը՝ փորձելով կրոնական երանգներ հաղորդել ԼՂՀ հիմնահարցին: Ա. Աշոտյանը ընդգծել է, որ դարեր ի վեր Հայաստանը  շրջապատված  է եղել իսլամական երկրներով և Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր մեր հայրենակիցներ իրենց երկրորդ հայրենիքն են գտել արաբական երկրներում, այդ թվում նաև Հորդանանում:

Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝  նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ: 

Հանդիպման ընթացքում կարևորվել է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժշտությունը: Հայկական պատվիրակությունը նշել է, որ խաղաղության պահապանը տարածաշրջանում ուժեղագույն ճանաչված հայկական բանակն է:

Կողմերը կարևորել են նաև հայ-հորդանանյան հարաբերությունների զարգացման համար միջխորհրդարանական կապերի անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ