08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը օժանդակության կարիք ունի. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, ասել է. “Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ:

Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ:

Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա:

Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե “կամ-կամ”, այլ “և-և”-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում”:

Իսկ հարցին, թե Լեհաստանն արդյո՞ք աջակցելու է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, Նախագահը պատասխանել է՝ այո՛, Լեհաստանն աջակցում և օժանդակում է մեզ: Մենք այդ աջակցության և օժանդակության կարիքն ունենք:

Սերժ Սարգսյանին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին միջազգային աջակցության կարևորությանը և հեռանկարին՝ հատկապես այժմ, երբ Հայաստանը, ցածր եկամուտներով պետությունների շարքից տեղափոխվելով միջին եկամուտներով պետությունների շարքը, կորցրել է միջազգային դոնորական հանրության աջակցության զգալի մասը:

Պատասխանելով այդ հարցին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ և՛ տեխնիկական, և՛ նյութական, փորձի փոխանակման և այլն ու ակնկալում է այդ օժանդակությունը: Սերժ Սարգսյանը խոսել է մաքսային և հարկային համակարգերում ձեռնարկված լայնամասշտաբ բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման մասին՝ ընդգծելով, որ առանց էական ներդրումների անհնար է իրականացնել այդ բոլոր բարեփոխումները:

Նախագահն անդրադարձել է նաև 2014թ. հունվարի 1-ից մեկնարկելիք լայնամասշտաբ այն ծրագրին, որը ենթադրում է պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձանց, ծառայողների և ընդհանրապես բոլոր վարձատրվողների համար մրցունակ աշխատավարձերի ապահովում: Ընդգծելով, որ վերոնշյալ բարեփոխումների իրագործման հիմնական ծանրությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի իշխանությունների վրա, Նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է ներդրումները և օժանդակությունն այդ գործընթացին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ