24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում եւ նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության եւ անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաեւ ստեղծված  իրողություններն անտեսելուց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու եւ երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման համար:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ