07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը երախտիքի խոսք է ասել շոտլանդացի պաշտոնյաներին` Հայոց Ցեղասպանության բանաձեւի ներկայացման կապակցությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարության հրավերով գտնվում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Շոտլանդիայի Առաջին նախարար (կառավարության ղեկավար) “Շոտլանդիայի Ազգային Կուսակցության” առաջնորդ Ալեքս Սալմոնդի, Արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման նախարար Հումզա Յուսաֆի, Շոտլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջոն Սքոթի, խորհրդարանի պատգամավոր Քեզիա Դուգդալի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-Շոտլանդիա բարեկամական խումբ ստեղծելու եւ խորհրդարանական վերահսկողության փորձի փոխանակման հնարավորությունները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բոլոր հանդիպումների ընթացքում իր երախտիքի խոսքն է ասել Շոտլանդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության բանաձեւի ներկայացման եւ աջակցության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը ճանաչել է հայերի ցեղասպանությունը՝ ընդունելով համապատասխան բանաձեւ (միջնորդական փաստաթուղթ): Փաստաթուղթն ընդունվել է ապրիլի 24-ին ընդառաջ: Փաստաթղթի տակ ստորագրել է խորհրդարանի 64 ներկայացուցիչ, ինչը կազմում է խորհրդարանի մեծամասնությունը: Բանաձեւը ներկայացրել է Էդինբուրգից ընտրված “Շոտլանդիայի Ազգային Կուսակցության” ներկայացուցիչ Մարկո Բիաջին:

Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ բանաձեւում խորհրդարանն ամրագրում է, թե ապրիլի 24-ը 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայ մտավորականների ձերբակալության օրն է, որը համարվում է բռնի տեղահանությունների եւ արտաքսումների սկիզբը, ինչը ութ տարի շարունակ իրականացված ցեղասպանության ժամանակ հանգեցրեց հարյուր հազարավոր հայերի մահվան: Հայոց ցեղասպանության ողբերգությունը բոլոր ազգերի ներկայացուցիչներին դադար առնելու եւ մտորելու առիթ է տալիս: Խորհրդարանը որոշում է հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ճանաչել այս եւ մյուս ցեղասպանությունները. ողբերգություններ, որոնք երբեք չպետք է կրկնվեն աշխարհի ցանկացած կետում:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրասենյակ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ