07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` առաջատարը բարեփոխիչ, “վեցնյակի” հետ միջուկային ծրագրերի շուրջ նախկին բանակցող Հասան Ռոուհանին է, հաղորդում է “Ֆարս” տեղեկատվական գործակալությունը:

Առայժմ հաշվված է ընդամենը 826.6 հազար ձայն, որոնցից 402 հազարը Ռոուհանիի օգտին են: 2-րդ տեղում Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մոհամադբակեր Կալիբաֆն է, որը հավաքել է հաշվված ձայներից 126.9 հազար ձայն:

Հասան Ռոուհանին ներկայումս ղեկավարում է Իրանի ուսումնասիրությունների խորհրդի ստրատեգիական կենտրոնը: Նա նաեւ իսլամական Ազգային ժողովի` մեջլիսի, 4-րդ եւ 5-րդ փոխխոսնակն է եղել, իսկ 1989-2005-ին ղեկավարել է Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ