13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ընդունվեց համանուն խորագիրը կրող որոշում ու ներկայացվեց նաեւ 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, […]

Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով

Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները […]

Կադրային փոխատեղումներ Զինված ուժերում. նախագահը ստորագրեց

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գնդապետ Հենրիկ Մուրադյանը հինգ տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով: Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված […]

Նախագահը դիվանագիտական կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 11-ին դիվանագիտական կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՛՛Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝  Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

Գագիկ Ջհանգիրյանը որպես վկա ներգրավվել է Սուրիկ Խաչատրյանի գործով

“Չորրորդ Ինքնիշխանություն” թերթի 11.06.2013թ. համարում “Վիրավորների թիվը երկուսից ավելի է” վերտառությամբ հոդվածում հրապարակվել է “Civilnet” ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս` անդրադառնալով    2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. “Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին եւ եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:  Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների […]

Շարունակվում են իրականացվել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

Քաղաքապետարանի աջակցությամբ ավելի քան 4000 տնտեսվարողներ իրականացնում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային  պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին […]

Շուկաներում խստորեն կվերահսկվեն սանիտարական նորմերի պահպանումը

  Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ հսկողություն սահմանելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Այսօր մեկ անգամ ևս հանձնարարվել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Հանձնարարվել է Ճանապարհային […]

Քննչական վարչությունը 50 տարեկան է

    Հունիսի 10-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝  նվիրված ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության կազմավորման 50-րդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Կոտայքի թեմի առաջնորդ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը, տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ոստիկանության կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիսավոր նիստը բացեց ոստիկանության պետ, […]

Թեղուտում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

Մարդու իրավունքների պշտպանի աշխատակազմից տեղեկացնում են: Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված