15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարունակվում են իրականացվել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

Քաղաքապետարանի աջակցությամբ ավելի քան 4000 տնտեսվարողներ իրականացնում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային  պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մարտ ամսից բոլոր վարչական շրջաններում մեկնարկած աշխատանքները շարունակվում են:

Ընթացիկ աշխատանքներրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ գործող կարգի մասին նախորդ տարիների տնտեսվարողները, նաև՝ պետական ու հասարակական կառույցները պարբերաբար  ծանուցվել են: Բացի այդ, 2012-ի ընթացքում յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ մատնանշելով բարեկարգվող տարածքի սահմանները:

Ապրիլից մինչ օրս քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է ավելի քան 180 վարչական արձանագրություն: Ըստ օրենքի՝ տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների աջակցությամբ ավելի քան 4000 օբյեկտների մի մասում ավարտվել, մյուսներում էլ դեռ շարունակվում են ընթանալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ:

Արայիկ Քոթանջյանն ընդգծել է նաև, որ քաղաքապետարանի ջանքերն ուղղված են մայրաքաղաքն առավել բարեկարգ և կանաչապատ տեսնելուն և դրանով՝ նոր մշակույթի ձևավորմանը:

Ի դեպ, նշենք նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարվելու է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ, լավագույն տնտեսվարողները պարգևատրվելու են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ