17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը մասնակցեց շախմատի կանանց առաջնության “Գրան Պրի”-ի մեկնարկին

ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց “Գրան Պրի” շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը:

ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. “Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում եւ մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձեւում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: “Գրան Պրի”-ն այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետեւ ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգեւորել, համախմբել հայ ժողովրդին”: 

Կառավարության ղեկավարը մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է հաջողություններ եւ հետաքրքրիր պարտիաներ:

“Գրան Պրի”-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան եւ Հայաստանը: 

Միջազգային այս կարեւորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ