21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրեցին, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ  ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:  Քննարկվեցին այդ բացը լրացնելու նպատակով երկու երկրների գործարարների մասնակցությամբ  գործարար համաժողովներ  կազմակերպելու  հնարավորությունները:
Բարձր գնահատելով վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարները՝ էստոնացի պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտնագությանն առնչվող խնդիրներ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաղաղ գոյակցության ջատագով և նույն դիրքերից էլ ԼՂ հիմնախնդրի լուծումը բացառապես համարում է խաղաղ բանակցությունների ճանապարհը: ԱԺ փոխնախագահը վերահաստատեց, որ ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Նա ընդգծեց, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ շարունակականության հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերին, միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ