07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սիրիայում 93 հազար մարդ է սպանվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 93 հազար մարդ: Այս թիվը 30 հազարով գերազանցում է նախորդ զեկույցներում նշված թիվը, որը վերաբերում էր մինչեւ 2012-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածին:

Զեկույցի հեղինակների տվյալներով` նախորդ տարվա հուլիսից Սիրիայում ամսական 5 հազար մարդ է զոհվել: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ այս թիվն ամենայն հավանականությամբ նվազեցված է, քանի որ շատ հաճախ մահվան դեպքերի մասին որեւէ տեղեկություն չի լինում, գրում է “BBC”-ն:

Սպանվածների շուրջ 80 տոկոսը տղամարդիկ են, սակայն փաստաթղթում նշվում է նաեւ մինչեւ 10 տարեկան 1700 երեխաների մահվան մասին: Նշվում են նաեւ տանջանքների եւ մահապատժի ենթարկելու դեպքեր, որոնց ենթարկվել են ինչպես ամբողջական ընտանիքներ, այնպես էլ առանձին երեխաներ, այդ թվում` նորածիններ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ