17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրել են նախագահական ընտրություններում

Ուկրաինայի միավորված ընդդիմությունն առաջադրել է Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը 2015-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին Ռադայում հայտարարել է “Բատկիվշչինա” խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը` կուսակցության համագումարից հետո, գրում է “mail.ru”-ն:

Յացենյուկի խոսքով` “դեմոկրատները 20 տարվա մեջ առաջին անգամ ոչ թե խոսքով, այլ գործով միավորվել են մեկ քաղաքական ուժի կազմում”: Նա հավելել է նաեւ, որ ըստ իրենց որոշման` իրենք միավորվում են “Բատկիվշչինայի” հիմքի շուրջ, իսկ մյուս 2 կուսակցությունները դադարեցնում են իրենց գործունեությունը: 

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Տիմոշենկոյին թույլ կտան մեկնել արտասահման, եթե նա խոստանա չմիջամտել երկրի քաղաքական կյանքին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ