02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նախարարը՝ պատերազմ վերսկսելու վտանգից /վիդեո/

 ՛՛Իրադրությունը վերահսկելի է, առաջին ագամ չէ, որ կրակոցները շատանում են ու անկանոն են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ սահմաններում անվտանգության ապահովման համար վերջին տարիներին աշխատանքներ են տարվում, սակայն երբեմն թշնամին չի գիտակցում, որ չպիտի կրակի խաղաղ բնակիչների ուղղությամբ: ՛՛Առաջին անգամ չէ, որ լինում են վիրավորներ, քանի խաղաղության պայմանագիրը կնքված չէ, լինելու […]

Ինչու է հիմա ակտիվացել ադրբեջանական կողմը

”Ուսումնասիրությունները և իրողությունները ցույց են տալիս, որ լարվածություն մեր սահմաններում ու շփման գծում տեղի են ունենում այս կամ այն իրադարձությունների շրջանակներում: Այս լարվածությունը կապված է, քանի որ հունվարի 19-20-ի գիշերն է եղել, Ադրբեջանում իրենց կողմից ասված՝ ՛՛սև՛՛ հունվարի գոյության հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա հորդորեց ադրբեջանական կողմին իրականությունից չհեռանալ ու հիշել, […]

Թշնամու որևէ արկածախնդրություն անպատասխան չի մնալու. ՊՆ

՛՛Սահմանի վրա կանգածը հայ զինվորն է, ով պաշտպանում է  իր հայրենքը, ով հաղթում է, քանի որ նրա պայքարը խաղաղության համար է, ու հակառակորդը ավելի քան համոզված է, որ իր որևէ արկածախնդրություն անպատասխան չի մնալու՛՛,-նախորդ տարվա արդյունքների ամփոփմանը հայտարարեց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նախարարը նշեց, որ իհարկե, ծանր է յուրաքանչյուր զինվորի կորուստը, որ ինքը հպարտանում է բոլորի […]

Հակառակորդի գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Տեղեկացնում է Razm.info-ն : Լիանային տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։ Այս մասին Ռազմինֆոյին հետ զրույցում ասաց Այգեպարի մեր ունեցած […]

Ինջիղուլյանը նամակ է փոխանցել ընտանիքին

Հունվարի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուիցչները այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:  ՛՛Հանդիպման ընթացքում, որը սվորական հերթականն էր ռազմագերուն ընտանեկան բովանդակության տեղեկատվություն են փոխանցել, նամակներ, լուսանկարներ, ապա նրա նամակը փոխանցվել է իր հարազատներին երևանյան գրասենյակում՛՛,-պատմեց Զառա Ամատունին: Նա հավելեց նաև, որ բանակցություններ […]

Որևէ դիվերսիոն գործողություն ու զինված միջամտություն անթույլատրելի է. Շարմազանով

 ”Այսօր Պաշտպանության նախարարը կառավարության նիստին հանդես է եկել հայտարարությամբ, որպես քաղաքական իշխանություն՝  մեր կարծիքը հետևյալն է՝ ԼՂՀ հիմնահարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, որևէ դիվերսիոն գործողություն ու զինված միջամտություն, բնականաբար, անթույլատրելի է՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք նիստում քննարկվել է […]

ՀՐԱՏԱՊ. Չինարին ու Մովսեսը գնդակոծվում են. մարդիկ տան խորքերում են պահվում

Henaran.am-ի խմբագրությունը քիչ առաջ ահազանգ ստացավ: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա ադրբեջանական սահմանագծից արդեն մեկ ժամ շարունակ կրակահերթ է հնչում: “9 անց կեսից սկսվեց, Մովսես գյուղում էլ է նույն ժամից սկսվել: Ահավոր վիճակ ա: Մարդիկ տան խորքերում պահվում են, որ պատահական գնդակի զոհ չդառնան”,-հայտնեց այս պահին գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակիցը: Նա նշեց, որ Մովսեսում […]

Թշնամու կրակի տակ ապրող Մովսեսի գյուղապետը դիմում է լրատվամիջոցներին

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան մոտ մեկ ժամ անդադար տևած կրակոցների արդյունքում գյուղը որոշակի վնասներ է կրել.՛՛Պատերին քարեր են թռել, մի գազատար է  վասվել, բայց հիմա ամբողջովին վերականգնվել է՛՛: Մեկնաբանելով լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրերը, թե գյուղում մարդիկ իբր ասել են, որ հավաքելու են իրերն ու հեռանան, գյուղապետը զայրացավ. ՛՛Եթե […]

Պղտոր ջրում ձուկ չորսալ. Արցախի սպաների հորդորը ֆեյսբուքցիներին

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանկան  զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում,  ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանը ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար  հետմահու պարգեւատրվեց  “Արիության համար” մեդալով: “Ֆեյսբուք” սոցկայքում բուռն քննարկումներ է սկսվել եւ օգտատերերից ոմանք առաջարկում են Արմեն Հովհաննիսյանին […]

Ադրբեջանցի կապիտանն այսօր չի զոհվել

Ադրբեջանական APA.az-ն այսօր գրել էր, որ սահմանին հայկական կողմի գնդակից սպա է զոհվել։ Գործակալության տվյլաներով`  սպանվածն ադրբեջանական բանակի կապիտան, Նախիջեւանի բնակիչ Էլնուր Ջաֆարովն է։  Այս առթիվ հաղորդագրություն է տարածել ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքը, թե կապիտանը զոհվել է այսօր՝ հրադադարի խախտման արդյունքում։ «Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի