02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վախն առաջին գծում հաղթահարված է. շնորհավորանք սահմանային առաջին գծից /վիդեո/

Մարտակերտի զորամասերերից մեկում ծառայող գնդացորդ Հրայր Համբարյանը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության “Գարեգին Նժդեհ” մեդալի: Հրայրը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) հատվածում դիվերսիոն գործողություններին: Հրայրի խոսքով՝ վախ միշտ էլ կա, սակայն հաղթահարել են ամեն ինչ եւ իրեն սպասողներին համբերություն է մաղթում: Շնորհավորանքը՝ տեսանյութում:

Բանակի օրը՝ զինվորի հետ

Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը տոնական միջոցառումներ էր կազմակերպել Վանաձորում տեղակայված զորամասերից մեկում։ Զինվորական շքերթ, զինվորների շախմատային մրցամարտ գրոսմայստերների հետ, ազգային խաղերի մրցումներ, համերգային ծրագիր, պարգևատրումներ. այս և այլ միջոցառումներով վանաձորցի երիտասարդները զինծառայողների օրը դարձրին տոնական։ Կրտսեր սերժանտ Հովհաննես Գուսիկյանը ծնունդով Մեծ Պառնիից է, բանակ է զորակոչվել Հայկական պետական մանկավարժական […]

”Վազգենն ասաց ու արեց” /վիդեո/

Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր ասուլիսում խոսեց հայկական բանակի, ձեռքբերումների ու թերությունների մասին: Նա պատմեց, թե ինչ ճանապարհ է անցել հայոց բանակը: Բոլոր մանրամասները` տեսանյութում:

Հայոց բանակը արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում

Սրտանց և ջերմորեն շնորհավորում են Հայոց բանակի մարտիկներին, սպաներին, ողջ հրամանատարական կազմին,  Գլխավոր գերագույն հրամանատարի` Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ` մեր բանակի ստեղծման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:       Հայոց բանակը մեր գլխավոր հույսն ու ապավենն է եղել պատմական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում և իր ստեղծումից ի վեր գերազանցորեն արդարացրել է մեր ժողովրդի […]

”Աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր այսօր կրակագծում են”

”Հայկական բանակի մեծարգո հրամանատարներ, հարգարժան գեներալներ, սպաներ ու շարքայիններ, այսօր, հայկական բանակի օրվա կապակությամբ, ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր կրել և կրում են հայկական բանակի համազգեստը: Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների առջև և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր այսօր կրակագծում են` Հայաստանի ու Արցախի սահմաններին”,-Facebook-յան իր էջում շնորհավորել է ՀՀ արդարադատության […]

Չինովնիկից կհիասթափվեն, բայց հայրենիքից` ոչ /վիդեո/

”Որևէ մի չինովնիկից կարող են հիասթափվել, բայց հայրենիքից չեն հիասթափվի”,-այսօր ասուլիսում ասաց 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ազատամարտիկները կգնան պատերազմելու, եթե կարիքը լինի և արդյոք նեղսրտած չեն իշխանություններից: Պետրոսյանը նշեց, որ հայրենիքը ուրացողը մայր հողն է ուրանում […]

Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ  ”Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա […]

Ալիևի սպառնալիքները կասեցվում են առաջնագծում

”ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոները ևս մեկ առիթ են անդրադառնալու տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած իրադարձություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 28­ին նախորդող օրերը սահմանագծում իրավիճակը բավականին լարված էր, իսկ հունվարի 19-ի լույս 20­ի գիշերը, ադրբեջանական դիվեսիոն խմբերը բավականին ակտիվ էին, ապա առավել կենտրոնանանք մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների վրա: Որպես կանոն` մարտական հերթապահություն իրականացնող […]

Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի