13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Պղտոր ջրում ձուկ չորսալ. Արցախի սպաների հորդորը ֆեյսբուքցիներին

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանկան  զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում,  ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանը ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար  հետմահու պարգեւատրվեց  “Արիության համար” մեդալով:

“Ֆեյսբուք” սոցկայքում բուռն քննարկումներ է սկսվել եւ օգտատերերից ոմանք առաջարկում են Արմեն Հովհաննիսյանին տալ Արցախի հերոսի կոչում:

Արցախի բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչները Henaran.am-ի հետ զրույցում հորդորեցին ոմանց պղտոր ջրում ձուկ չորսալ: “Նրանց սիրտը մեզնից շատ չի ցավում: Տաքուկ անկյուններում նստել են ու ինչ մտքներով անցնում` գրում են` հասարակությանը խեղաթյուրելով”,-ասաց մեր զրուցակիցը` նախընտրելով չնշել իր անունը:

Սպայի խոսքով` Արցախի հերոսի կոչմանն են արժանացել ընդամնեը 20 մարդ:

“Խնդրում եմ ճիշտ հասկանալ, ես չեմ ասում Արմենը արժանի էր, կամ արժանի չէր: Ուղղակի “Արիության մեդալը” նույնպես բարձր պարգեւ է, հավասարազոր է հերոսի կոչման: Շատ կռվող տղաներ կան, որ չեն արժանացել այդ մեդալի”,-նշեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ