Թշնամու որևէ արկածախնդրություն անպատասխան չի մնալու. ՊՆ
՛՛Սահմանի վրա կանգածը հայ զինվորն է, ով պաշտպանում է իր հայրենքը, ով հաղթում է, քանի որ նրա պայքարը խաղաղության համար է, ու հակառակորդը ավելի քան համոզված է, որ իր որևէ արկածախնդրություն անպատասխան չի մնալու՛՛,-նախորդ տարվա արդյունքների ամփոփմանը հայտարարեց ՊՆ Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ իհարկե, ծանր է յուրաքանչյուր զինվորի կորուստը, որ ինքը հպարտանում է բոլորի ծնողներով, ովքեր հերոս զավակներ են լույս աշխարհ բերում, հրամանատարներով, ովքեր սովորեցնում են պատերազմի արվեստը: ՛՛Մեր մարտական ոգին անպարտելի է ու գլուխ ենք խոնարհում մեր զոհված ընկերների համար՛՛: Նախարարի խոսքով՝ այս տարի զգալիորեն բարձրացել է բանակի մարտունակությունը:
՛՛Մեր ծառայողները բավական հմուտ են ու կարողանում են կանխագրելիչ միջոցառումներ իրականացնել առաջին գծում՛՛: Այս տարի առաջին անգամ զորակոչը սկսել է իրականացվել վիճակահանությամբ:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ այս տարի ուշադրություն են դարձրել զորքերի պատրաստությանը, առավել ուշադիր են եղել ղեկավար օրգանների պատրաստվածությանը: Արդյունքում զորամասերի մարտական խնդիրների կատարման կարողությունն է բարձրացել, բարելավվել է զորամասերի որակը, կառուցվում են նոր լոգարաններ:
Օհանյանի խոսքով՝ գործընկերները բարձր են գնահատում Հայաստանի խաղաղապահ ունակությունները: ՛՛ՌԴ-ի հետ բարձրացվել են անվտանգության համակարգի ձևավորումը մեր տարածաշրջանում, կարևոր ուժ հանդիսացող Թուրքիայի նկատմամբ անվտանգություն ապահովելու առումով հատկապես՛՛,-նկատեց Պ նախարարը: