25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը՝ պատերազմ վերսկսելու վտանգից /վիդեո/

 ՛՛Իրադրությունը վերահսկելի է, առաջին ագամ չէ, որ կրակոցները շատանում են ու անկանոն են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ սահմաններում անվտանգության ապահովման համար վերջին տարիներին աշխատանքներ են տարվում, սակայն երբեմն թշնամին չի գիտակցում, որ չպիտի կրակի խաղաղ բնակիչների ուղղությամբ: ՛՛Առաջին անգամ չէ, որ լինում են վիրավորներ, քանի խաղաղության պայմանագիրը կնքված չէ, լինելու են կրակոցներ՛՛,-հավելեց նախարարը: Նա նաև հայտնեց, որ Այգեպարում վիրավորված աղջիկը գումարտակի հրամանատարի աղջիկն է:

Հարցին, թե Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, ինչպես է գնահատում այդ իրադրությունը, նա պատասխանեց, որ համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ շաորւնակվում է, նախորդ տարի փոխադարձ այցելություններ են եղել, և հիմա համապատասխան աշխատանքներ են տարվում, որ ՀԱՊԿ-ը իր հնարավորության սահմանենրում ներառված լինի այս գործընթացներում:

Հարցին, թե պատերազմի վտանգ կա այս մասին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ նման վտանգ միշտ կա, և հայկական կողմը դրան պատրաստ է: ՛՛Սակայն օբյեկտիվորեն ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մենք բավական ցածր ենք գնահատում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ