03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հրամանատարի տեղակալը զինվորներին խոստացավ հրաժարվել ծխելուց

Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ շուրջ 500 զինծառայողի շրջանում։ Համամասնորեն ընտրվել են դիրքապահ և թիկունքային […]

Կազմակերպվել է շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Այս տարի Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանն անձամբ շրջել է ավտոբուսներում, ծանոթացել ապահովված […]

ԲՀԿ-ում բուռն քննարկումներ են եղել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  Կառավարության կողմից ներկայացված ‘’Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց. ՛՛Լինեմ անկեղծ, խնդիրը բավականին բուռն քննարկվեց ԲՀԿ խմբակցության նիստում: Ներկա համակարգն, իհարկե, թերի է ու լայն դաշտ է բացում կոռուպցիոն ռիսկերի համար ու հնարավորություն է բացում, որ արտոնությունից օգտվեն մեծահարուստների […]

Վարչապետը զարմացավ. խոստացավ հանդիպել զոհված զինվորների ծնողներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստից առաջ շենքի դիմաց հանդիպեց մշտապես այստեղ հավաքվող քաղաքացիների հետ: Տարբեր ժամանակներում բանակում զոհված զինծառայողների ծնողները վարչապետին դժգոհեցին, որ իրենց որդիների մահվան գործերը մինչև հիմա բացահայտված չեն: Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց ընդունել, լսել նրանց պատմություններն ու փորձել նրանց հարցերին ևս պատասխան գտնել: Henaran.am-ի հետ զրույցում մայրերից Իրինա Ղազարյանն ասաց, […]

Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայման խնդիրները կարգավորող համաձայնագիրը

Մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի “Վճռական աջակցություն” առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել […]

Կվերսկսվի՞ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև /վիդեո/

 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը և  ”չճանաչված”  Լեռնային Ղարաբաղն ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի կետերից մեկը հակամարտող կողմերի միջև հրադադարն էր:  Ինչպես ասվում է փաստաթղթում, այս արձանագրությունն ստորագրողները հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել լսել խելամտության ձայնը և դադարեցնել կրակը մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերից սկսած:  Ղարաբաղյան հրադադարից անցել է 20 տարի: Այս տարիներին Ադրբեջանը բազմաթիվ անգամներ […]

Բա զորակոչի էս սուղ պայմաններում ո՞նց եք սենց բան ներկայացնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ նիստում խոսելով Կառավարության կողմից ներկայացված ՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ նշեց, այն մտահոգիչ է: ՛՛Եթե այսօր Հայաստանում բնակվող 16 տարեկան պատանին պարտավոր  է ներկայանալ կցագրման, 18 տարեկանը լրանալիս  մեկնել ծառայության, հիմա դուք սահմանում եք արտասահմանում բնակվող մեր քաղաքացիների համար հատուկ […]

Սեյրան Օհանյանը մահացած զինծառայողի գործի քննությունը վերցրել է իր հսկողության տակ

  Մայիսի 10-ին  N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր:     Այնուհետեւ պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում  ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման եւ զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:  Նախարարին […]

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում […]

Որն է ծառայության գլխավոր դժվարությունը /վիդեո/

Հայոց բանակում ծառայող զինվորների համար ոչ մի դժվար բան չկա: Տավուշի մարզի N զորամասի զինվոր Նարեկ Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասացղ, որ արդեն տասը ամիս է, որ ծառայում է, և այսքան ժամանակ դեռ դժգոհելու առիթ չի ունեցել: ՛՛Սկզբնական փուլն է դժվար, դրանից հետո արդեն ավելի հեշտ է ստացվում՛՛,-պատմեց նա: Նույնիսկ կարտոը, ինչից հախաճ դժգոհում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի