03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին

Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն  աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ,  հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց: Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը: Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կետրոնական վարչական ժողովի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀԲԸՄ կետրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբեանի եւ ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ՀԲԸՄ […]

Հարձակում Սլավյանսկի բլոկպոստի վրա. կան զոհեր /վիդեո/

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում երկու մեքենաներ հարձակում են գործել քաղաքում տեղակայված բլոկպոստի վրա ու կրակ բացել, ինչի արդյունքում կա 5 զոհ եւ վիրավորներ, փոխանցում է RT-ն: Մահացածներից երեքը խաղաղ բնակիչներ են: Բլոկպոստի վրա կատարած հարձակման ժամանակ այնտեղ գտնվել են միայն անզեն տեղացի բնակիչներ, որոնք սովորաբար զննում են քաղաք մուտք գործող մեքենաները։ Ինչպես պարզվել է, բլոկպոստին են […]

Հայ սպային վայել օրինակելի արարք

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով: Սամվել Աբրահամյանը  մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, […]

Բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել […]

Ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ. Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

Ներկայացնում ենք ազատամարտիկ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը 2013 թ. սեպտեմբեր 30-ին, իմ ձերբակալությունից 10 օր անց տարածված առաջին հայտարարությանս մեջ ես շեշտել էի, որ. վարչախմբի ու մեր ժողովրդի շահերն իրար հակասում են, մենք ազգային պետություն չունենք, եղածը ժողովրդին ու մեր պետականությունը կործանող մի գործիք է, 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել, այն պետք է […]

Երկկողմ քննարկումներ

Ապրիլի 15-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության եւ Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջեւ ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ: Քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին: Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել […]

Ընդունել է Սեյրան Օհանյանը

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը եւ Վիեննայի […]

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է. Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ադրբեջանական Trend գործակալությանը ասել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է: Նա նշել է, որ այդ մասին վկայում են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները, տեղեկացնում է Trend-ը։ Նա ասել է, որ այդ տեղեկություններում հաղորդվում է փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի և ավելի լուրջ […]

Կրամատորսկի օդանավակայանը գրոհել են. կան զոհեր /վիդեո/

Ուկրաինական բանակը՝ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում, նախօրեին երեկոյան սկսել է գրոհել երկրի արեւելքում գտնվող Կրամատորսկ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը, տեղեկացնում է РИА Новости-ն: Դեպի Սլավյանսկ տանող ճանապարհները շրջափակված են զրահատեխնիկայով: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են 4-ից 11 զոհերի մասին: Կան նաեւ վիրավորներ:  Ականատեսները հաղորդել են, որ գրոհից հետո զինյալները ստիպված են եղել նահանջել: Ռուսական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի