Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը
Երեկ երեկոյան հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես Տավուշում սահմանի մի քանի տեղամասերում։ Մենք պատասխան կրակ ենք բացել՝ լռեցնելով հակառակորդին։ Զոհեր և վիրավորներ չունենք։ Տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:





































