07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հակառակորդը ակտիվորեն կրակահերթ է բացել, գնդակներից մեկը ընկել է տան մեջ

Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել Տավուշի մարզի մի շարք գյուղերի`Ներքին Կարմրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես և Արցախի որոշ մասերի ուղղությամբ: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայկական կողմը պատասխանել է հակառակորդ կողմի կրակոցներին: 

Սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուրի բնակիչները մեզ պատմեցին, որ կրակոցները սկսկվել են երեկոյան 19:00-ից: Զոհեր ու վիրավորներ չկան, սակայն տանիքներն են վնասվել, իսկ գնդակներից մեկը ընկել է գյուղացիներից մեկի տան մեջ, որտեղ գտնվել են  երեխաներ և նրանց հղի մայրը: Բարեբախտաբար, զոհեր չկան: 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ