03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սեյրան Օհանյանի հերթական այցը /ֆոտո/

Մայիսի 3-ին ՀՀ  պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետեւել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների […]

“Զորական”-ն առաջինն է

ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան “Զորական” երաժշտական համույթը մասնակցել է Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում անցկացված “Վիվատ, Պոբեդա” բանակային երգի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին եւ զբաղեցրել է մրցույթային առաջին տեղը: 16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի երաժշտական խմբերը: Փառատոնային մի քանի օրերի ընթացքում […]

Կմեծանա զինվորական ծառայության գրավչությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու, ինչպես նաև օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նաև Հայաստանում գործող […]

Ռազմաբազայի պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել /վիդեո/

Զաբայկալյեում նախօրեին ռազմաբազա է պայթել` ռազմական պարագաներով, ինչի արդյունքում կան զոհեր: Մահացել է զորամասի ղեկավարն ու կրակը մարել փորձող գյուղացիներից: Արդյունքում նախնական տվյալներով 10 հոգի է մահացել, 11 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է РИА Новости-ն: Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ մոտակայքում գտնվող գյուղի տները: Պայթյունի եւ մարդկանց զոհվելու փաստերի առթիվ քրեական գործ […]

“Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ” թեմայով գիտաժողով Վանաձորում

Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության  և  կրթության ոլորտի ներկայացուցիչներ:  Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար: ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության […]

Ժամանել են

Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի եւ միջոցների համատեղ կիրառման եւ համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաեւ  պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայկական կողմից ս.թ. ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ […]

Պաշտպանության նախարարի անակնկալ այցը /ֆոտո/

Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետեւել է անձնակազմի վերկացին եւ առավոտյան մարմնամարզությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության […]

Երիտասարդն իր վրա սատանա է դաջում. նախարարին մտահոգում է

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է՝ յուրաքանչյուր հայ պետք է պահպանի հայի ազգային նկարագիրը, ոչ թե ապրի տարբեր պաշտամունքերի թելադրանքով: Այս մասին նա նշեց այսօր Պաշտպանության նախարարությունում մեկնարկած ՛՛Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք՛՛ թեմայով գիտաժողովի ժամանակ: Նա նշեց, որ իրենք նախկինում էլ, հիմա առաջվել ևս ուշադիր են բացասական երևույթների, հոսանքների […]

“Հայոց ցեղասպանությունը եւ արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց”

Ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Հավաք-քննարկմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ […]

Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի