18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Երիտասարդն իր վրա սատանա է դաջում. նախարարին մտահոգում է

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է՝ յուրաքանչյուր հայ պետք է պահպանի հայի ազգային նկարագիրը, ոչ թե ապրի տարբեր պաշտամունքերի թելադրանքով: Այս մասին նա նշեց այսօր Պաշտպանության նախարարությունում մեկնարկած ՛՛Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք՛՛ թեմայով գիտաժողովի ժամանակ:

Նա նշեց, որ իրենք նախկինում էլ, հիմա առաջվել ևս ուշադիր են բացասական երևույթների, հոսանքների ու պաշտամունքերի տարածման նկատմամբ: ՛՛Չեմ ուզում մտածել՝ ինչ կարող է կատարվել մարտական դիրքում, եթե այնտեղ կանգնած զինվորի հավատամքն այլ լինի: Չեմ ուզում պատկերացնել, թե ինքնասպան եղած աղջկա ինքնասպանության լուրը ինչ կարող է առաջացել զիվորի հոգում, որին նա սպասում էր՛՛,-նկատեց Ս. Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում այսօր գործում են շուրջ յոթ տասնյակ գրանցված կրոնական կազմակերպություններ, չգրանցվածների թիվն էլ չի զիջում սրան: 

Պաշտպանության նախարարն անթույլատրելի է համարում, որ հայ ժողովուրդը, որ Արցախյան ազատամարտ է տեսել, այսօր վատ սովորույթներ է որդեգրել՝ երիտասարդն իր վրա սատանա է դաջում և այլն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ