03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նախարարը հանձնարարել է…

Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը: Այցի ավարտին պաշտպանության նախարարը […]

Ես դրան լավ աչքերով նայել չեմ կարող. Ս. Օհանյանը՝ Ադրբեջանին զենք վաճառելուց

՛՛Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում, որ ՌԴ-ը կրկին զենք է վաճառել Ադրբեջանին։ ՛՛Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք, որ ՌԴ-ը, լինելով մեզ համար ռազմավարական գոծընկեր, անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիակական խնդիրներին։ Բայց […]

Լարվածություն միշտ էլ կա. ՊՆ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  այսօր սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպին, որի հետևաքնով մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել, ասաց. ՛՛Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել: Գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադարձ կատարելով՝ կպել զինվորի ձեռքին, թեթև վիրավորվածություն՛՛: Նշենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված […]

Հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել փոխգնդապետ Բալայանը

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից […]

Խփել ենք, խփելու ենք ու պիտի հա խփենք … /վիդեո/

“Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն” հասարակական կազմակերպության անդամները Շուշի կատարած այցի ժամանակ հանդիպեցին ժամկետային զինծառայողների հետ: Հրամանատար, պահեստազորի գնդապետ Արամ Թորգոմյանը (Արամո) տղաների հետ խոսեց հայրենիքի կարևորության մասին: Henaran.am-ի թղթակցի հարցին, թե եթե Աստված չարասցե պատերազմ լինի, որքանով են հոգեպես ամուր զինվորները՝ զինծառայողի փոխարեն պատասխանեց հրամանատարը.”Խփել ենք, խփելու ենք ու պիտի հա խփենք: Իմ համար թուրք […]

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է …

Մայիսի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի “Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի” գործողությանը և “Վճռական աջակցություն”ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի […]

Գիշերը շփման գծում լարված է եղել՝ դիվերսիոն հարձակման փորձ

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական […]

Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։

Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակը, մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

”ԼՂ վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլեր են”.Պապյան

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են: ”Մենք չեն կարող Արցախի հարցը մեկուսի դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակներից` Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտությունից անդին: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի